Այսօր Ձեզ ենք ներկայացնում մի շատ հիանալի և հիասքանչ տորթ Էսկիմո, որը և մրգային է և շոկոլադե։ Բայց կարևորը, որ այն ունի հիասքանչ համ , փխրուն է և էլեգանտ տեսք։ Առաջին հերթին կպատրաստեմ կրեմը,որի համար մեզ հարկավոր է հետևյալ բաղադրիչները.
Կրեմ:
- 2 ձու
- 0,5 բաժակ շաքարավազ
- 0,5 տուփ խտացրած կաթ
- 1 00մլ ելակի սիրոպ
- 2ճ/գ ալյուր
- 2 ճ/գ եգիպտացորենի օսլա
- 250 մլ ջրիկ եփված կաթ
- 250 գ կարագ
Պատրաստման եղանակը՝
Կկոտրենք 2 ձու կավելացնենք շաքարավազը, մի փոքր կհարենք կավելացնենք խտացրած կաթը, սիրոպ ելակի, ալյուրը, օսլան, նորից պետք է լավ խառնել, որպեսզի գնդիկներ չմնան կավելացնենք ջրիկ եփված կաթը՝ գոլ վիճակում, լավ կխառնենք իրար հետ և կմիացնենք գազոջախը, կդնենք մարմանդ կրակի վրա։ Մինչ եփելը պետք է անընդհատ խառնել։ Կվերցնենք գազօջախի վրայից կթողնենք որ սառչի։
Խմորի համար մեզ անհրաժեշտ է հետևյալ բաղադրիչները.
Խմոր
- 6 ձու
- 300 գ շաքարավազ
- 0,5 թ/ գ աղ
- 200 գ կաթի սերուցք կամ ջրով բացված մրգային սիրոպ
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 3 ճ/գ կակաո
- 200գ ալյուր
Շոկոլադ
- 6 ճ/գ շաքարավազ
- 4 ճ/գդ կակաո
- 30 գ կարագ
- 150մլ ջուր կամ (կաթ, թթվասեր)
Գազօջախը պետք նախապես տաքացնել450 F -ի տակ, բայց երբ պատրաստ կլինի խմորը թխելու այն կիջեցնենք 400 F – ի կամ 200 C -ից կիջեցնենք 180 C – ի։ Որը պետք է եփվի 40-ից. 45 րոպե։
Խմորի պատրաստումը կարող եք մանրամասնորեն հետևել տեսանյութում, մենք ստանում ենք բավականին համով, հյութեղ, նուրբ ելակի համով և շոկոլադե գեղեցիկ տորթ։ Եթե Ձեզ դուր կգա բաժանորդագրվեք մեր
YouTube channel, Facebook-իև Instagram:ի Էջերին։
Կարող եք փորձել նաև այս բաղադրատոմսըՏորթ«Էսկիմո» վանիլային համով։
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝