Տորթ «էսկիմո» Հիանալի տարբերակ

Այսօր մենք կպատրաստենք տորթ «էսկիմո» գեղեցիկ, հիասքանչ համով և գույների ներդաշնակությամբ։

Եփովի կրեմի համար`

  • 3 ճ գդալ օսլա
  • 2 ճ գդալ ալյուր
  • 3 դեղնուց
  • 300գ շաքարավազ
  • 500 մլ կաթ
  • 400 գ կարագ:

Խմոր

  • 5 ձու + 3 սպիտակուց ( կրեմից)
  • 250 գ շաքարավազ
  • 400 մլ թթվասեր, կարող եք օկտագործել մածուն կամ կեֆիր
  • 1 ճ. գդալ բուսայուղ
  • 150 գ ալյուր
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 3 ճ/գդ կակաո

Խմորը պատրաստելու համար կառանձնացնենք ձվի սպիտակուցը և դեղնուցը։Սպիտակուցի մեջ կավելացնենք մի պտղունց աղ ։Այն լավ կհարենք և աստիճանաբար կավելացնենք շաքարավազը և կհարենք այնքան ,որպեսզի ստանանք խիտ մի զանգված՝բեզե։Կանցնենք դեղնուցին, որը նույն պես առ անձին բաժակի մեջ կհարենք և կամանց-կամանց կլցնենք շաքարավազը,որից հետո թթվասերը, 1 թ/գ բուսայուղ և արդեն դեղնուցի զանգվածը կավելացնենք բեզեյի վրա։Ալյուր,կակաոն և փխրեցուցիչը միասին կմաղենք մեր ստացված զանգւածի վրա։Այդ բոլորը միասին պետք է դառնա համասեռ զանգված։Կազօջախում այն պետք է եփել 200 C-ում 35 րոպե


Ցանկացած այլ մանրամասներ կարողեք դիտել տեսանյութում

  • 6 ճ.գդալ շաքարավազ
  • 4 ճ/գդ կակաո
  • 1 բաժակ կաթ
  • 50 գ կարագ
  • 1 թ/գ բուսայուղ
  • 1 ճ/գ կոնյակ

Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին , Facebook -ի Instagram- ի էջերին։ YouTube ալիքին , Facebook and Instagram- pages.

(Visited 3,589 times, 1 visits today)