Տորթ «Թռչնի կաթ».

Այսօր կպատրաստենք մի շատ հաճելի, հիասքանչ, փխրուն, հալչող և իրոք՝ դյութիչ իր չքնաղ տեսքով։Մենք նախկինում ցուցադրել ենք մեկ այլ բաղադրատոմս, որը նույն պես շատ համով էր։ Կցուցադրենք բաղադրատոմսը որոշ փոփոխություններով։

Առաջնահերթ կպատրաստենք կրեմը, որի համար մեզ անհրաժեշտ է հետևյալ բաղադրիչները։

Կրեմ:

  • 400 գ շաքարավազ
  • 2ճ/գ ալյուր
  • 2 ճ/գդ եգիպտացորենի օսլա
  • 900 մլ կաթ եփված և գոլ վիճակում
  • 300 գ կարագ
  • 9 գ վանիլին
  • 10 գ շաքարի փոշի

Մաղի մեջ կլցնենք շաքարավազ, վրան կավելացնենք ալյուր, օսլա և միասին կմաղենք կաթսայի մեջ։ Կավելացնենք վրան կաթ և անընդհատ կխառնենք, որպեսզի գնդիկներ չառաջանան, մինչև կսկսի. զանգվածը խտանալ։ Կանջատենք գազօջախը և կթողնենք սառչի։

Կվերցնենք միջին փափկության կարագ , որը լավ կհարենք մինչև այն լավ կսպիտակի և մի քիչ կբարձրանա, որից հետո կավելացնենք արդեն նախապես եփված և սառեցված կրեմի վրա և կշարունակենք հարել ավելացնելով վանիլան։ Եթե զգում եք կրեմը մի փոքր թույլ է ավելացրեք շաքարի փոշի 10 -ից 20 գրամ։

Խմոր

  • 6 ձու
  • 200 գ շաքարավազ
  • 4 ճ/գ մեղր
  • 100 գ կարագ
  • 1 թ/գ խմորի սոդա
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 6 (չափիչ) բաժակ ալյուր

Խմորի պատրաստման համար նախապես կկոտրենք ձու, մի փոքր հարելուց հետո վրան կավելացնենք շաքարավազը և կշարունակենք հարել։ Մեղրը և կարագը կպահենք գոլորշու վրա, որից հետո կավելացնենք հարիչի մեջ։ Շարունակելով հարել կավելացնենք սոդան և փխրեցուցիչը, ինչպես նաև ալյուրը։ Խմորը կբաժանեմ հավասար 5 գնդի, կծածկեմ սննդային թաղանթով , կթողնեմ մնա 2 ժամ։ Որից հետո կբացեմ գնդերը և կդնենք ջեռոց եփելու 350 F-կամ 180 C- ում։ Իսկ մինչ այդ բաժանորդագրվեք մեր YouTube-ի , Facebook և  Instagram-ում!

Շոկոլադ՝

  • 6 ճ/գ շաքարավազ
  • 4 ճ/գդ կակաո
  • 300 մլ կաթ
  • 50 գ կարագ

Տեսանյութ՝

(Visited 2,937 times, 1 visits today)