Ողջույն բոլորին ! Այսօր մենք կպատրաստենք տորթ բիսկվիթային՝ «Նարնջով և լիմոնով» Ասեմ այն արտակարգ գեղեցիկ, անչափ համով, նրբագեղ իր համով և բաղադրիչների համադրությամբ։ Այժմ մենք կպատրաստենք խմորը, դուք կարող եք հետևել մեր գործողություններին։
Խմոր
- 5 ձու
- 0,5 թ/գ աղ
- 350 գ շաքարավազ
- 150 մլ բուսայուղ կամ 150 գ կարագ
- 4 ճ/գ թարմ նարինջի հյութ
- 4 ճ/գ քացախ կամ թարմ լիմոնի հյութ
- 220 գ թթվասեր
- 2 թեյի գդալ փխրեցուցիչ
- 1 թեյի գդալ Խմորի սոդա
- 7 գ վանիլա- 1 տուփ
- 2 բաժակ ալյուր
Կրեմ:
- 1 ճ/գ նարինջի. կեղևի քերուկ
- 3 ճ /գ լիմոնի քերուկ
- 500 մլ կաթի սերուցք
- 200գ. խտացրած կաթ
- 100 գ շաքարի փոշի
Գազօջախը տաքացնում ենք նախապես 400 F , բայց խմորը եփելու ժամանակ այն իջեցնում ենք 350 F -ի, պետք է եփել ընդամենը 45 րոպե,Եթե C -է 180 աստիճան։ Տարրայի չափսն է 25 x 25 սմ։ Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում, և մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին և Facebook էջին։ Նախապես մեր շնորհակալություն. ենք հայտնում մեզ դիտելու և լսելու համար։ Բարի ախորժակ Ձեզ հետ էր S & A բաղադրատոմսերը։
(Visited 676 times, 2 visits today)