Տորթ «Սնիկերս» մուսով

Ողջյուն բոլորին! Այսօր Ձեզ ենք ներկայացնում մուսով Սնիկերս տորթի հիանալի բաղադրատոմս և գեղեցիկ տեսանյութ։ Այժմ Ձեզ կներկայացնենք Բաղադրատոմսը՝

Խմոր

  • 70 գ ալյուր
  • 4 գ փխրեցուցիչ
  • 20 գ կակաո
  • 1 պտղունց աղ
  • 2 ձու
  • 80 գ շաքարավազ
  • 1 թեյի գդալ վանիլա
  • 40 մլ կաթ
  • 30 մլ ձիթայուղ

Պետք է եփել 20 սմ շառավիղով տարրայի մեջ 20- 25 րոպե։ Ջեռոցի ջերմաստիճանը պետք է լինի 170 C կամ 355 F։

  • 8 գ ժելատին
  • 50 մլ ջուր (սառը)

Լուծել իրար հետ, թողնել 10 րոպե։

Առանձին կաթսայի մեջ պատրաստել կաթնաշոռով մուս

  • 2 ձվի դեղնուց
  • 60 գ շաքարավազ
  • 160 մլ կաթ

Այս երեք բաղադրիչները հարել իրար հետ, դնել գազօջախի մարմանդ կրակի վրա միչև ջերմությունը կհասնի 82°-ի։Անջատել գազօջախը, ավելացնել կաթնաշոռը.

  • 200 գ կաթնաշոռ
  • 1 թեյի գդալ վանիլա
  • 200 մլ թանձր սերուցք 33-35%

ավելացնել կաթսայի մեջ պատրաստած ժելատինը, արագորեն խառնել մինչ մինչև 35°-ի ջերմության իջնելը, ավելացնել վանիլա և առանձին հարված կաթի սերուցքը։ Հարել միասին մինչև համասեռ դառնալը։ Լցնել պատրաստի տարրայի մեջ թողնել սառի սառցախցիկում 2 ժամ։

Կարամելային սոուսով և գետնանուշով լցոն.

  • 280 մլ կարամելի սոուս
  • 200 գ գետնանուշ
  • 4 գ ժելատին
  • 30 մլ ջուր

Իհարկե նախապես պատրաստում ենք ժելատինը , պետք է թողնել մնա 10 րոպե, որի ընթացքում պատրաստում ենք կարամելի խառնուրդը գետնանուշի հետ։ Որը պետք է լցնել կաթնաշոռով պատրաստված մուսի վրա և դնել սառցախցիկ մեկ ժամ։

Շոկոլադե սոուս

  • 14 գ ժելատին
  • 80 մլ ջուր
  • 4 ձվի դեղնուց
  • 60 գ շաքարավազ
  • 200 մլ կաթ
  • 100 մլ սերուցք 33-35 %
  • 240 գ սև շոկոլադ
  • 600 գ 33-35% սերուցք

Գլազուր՝

  • 230 գ շաքարավազ
  • 125 մլ ջուր
  • 12 գ ժելատին
  • 72 մլ ջուր
  • 150գ սև շոկոլադ
  • 65 մլ թանձր սերուցք 33-35%
  • 30 գ կակաո

Գլազուրը մաղով անցկացնել երկու անգամ տաք վիճակում։

Գործընթացքը կրկնում ենք նույնությամբ, վերջում պատրաստում ենք գլազուր, իսկ մանրամասները կարող եք դիտել տեսանյութում։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube – ի ալիքին և Facebook- ի էջին։ Ձեզ հետ էր S & A բաղադրատոմսերը։

(Visited 469 times, 1 visits today)