Տորթ « Տիրամիսու» Իտալական խոհանոցից.

ադմին Edit

Ողջույն բոլորին! Այսօր Ձեզ ենք ներկայացնում, թե ինչպես պատրաստել տորթ Տիրամիսու, որը անչափ համով է և ունի յուրահատուկ համ։ Այն պատրաստելու համար մեզ հարկավոր է հետևյալ բաղադրիչները՝

Բաղադրատոմս խմորի համար՝

  • 8 ձվի դեղնուց
  • 100գ շաքարավազ
  • 9 գ վանիլին
  • 8 ձվի սպիտակուց
  • 200 գ շաքարավազ
  • 240 գ ալյուր
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 60 գ կակաո

Մասկարպոնե կրեմ՝

  • 6 ձվի դեղնուց
  • 80 գ շաքարավազ
  • 1 թեյի գդալ վանիլա
  • 480գ մասկարպոնե կաթնաշոռ
  • 460գ սերուցք
  • 50 գ. շաքարի փոշի
  • 10 գ ժելատին

Սուրճի օշարակ՝

  • 10գ լուծվող սուրճ
  • 60 գ շաքարավազ
  • 200 մլ տաք ջուր
  • 30 գ մուգ ռոմ(ըստ ցանկության)

Խմորը եփել նավապես տաքացված ջեռոցում 350F, 30 րոպե։Մենք պատրաստել ենք խմորը 45×30 սմ ուղղանկյուն տարայի մեջ,իսկ արդեն տորթ հավաքելիս երեարությունը բաժանում ենք 2 մասի։ Վերցնում ենք քառակուսի տարրա,որի մեջ բիսկվիթը կարող ենք հավաքել։

Վրձնի օգնությամբ վրան քսել սուրճի օշարակ, որից հետո վրան լցնել Մասկարպոնեից պատրաստված կրեմը։ Տարան պետք է ազատ լինի 1 սմ , որպեսզի կրեմը կողքերով տարածվի,որից հետո պետք է դնել սառցախցիկ, 5 ժամ ։ Վերջում կարող եք զարդարել կակաոյի փոշիով։ Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹ՝

(Visited 399 times, 1 visits today)