Տորթ «Տրուֆել»

Ողջույն բոլորին! Այսօր մենք պատրաստենք տորթ «Տրֆել» ամերիկյան բաղադրատոմսով։ Ասեմ այս տարբերակն էլ անչափ համով է , շատ փխրուն , անասելի շոկոլադե բուրմունքով բերանում հալչող մի թխվածք։ Ձեզ կներկայացնեք բաղադրատոմսը։

Կրեմ:

  • 500 մլ կաթի սերուցք
  • 400 գ դառը շոկոլադ
  • 3 ճ/գ կակաո

Տաք կաթը, (բայց ոչ եռման) լցնել տարրայի վրա ավելացնել շոկոլադը և ռետինե գդալի օգնությամբ հարել, հալչի դառնալ համասեռ։ Կավելացնենք կկաոն կխառնենք և կթողնենք, որ սառի… Երբ սառի, ևս 5 րոպե հարիչով կհարենք կրեմը խտանալու համար։ Երբ լավ խտացավ արդեն պատրաստ է։

Խմոր

  • 400 գ ալյուր
  • 6 ձու
  • 250 գ շաքարավազ, եթե քաղցր եք սիրում 300 գ
  • 1 թ/գ սոդա
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 9 գ վանիլին
  • 120 մլ բուսական յուղ կամ 150 գ փափկեցված կարագ
  • 100 գ կակաո


Օգտագործել եմ 22,5 սմ կլոր տարրա, խմորը բաժանել եմ 2 հավասար մասի և լցրել եմ տարբեր տարրաների մեջ …Ջեռոցը տաքացրել եմ նախապես 350 F, պատրաստման ժամանակն է 30 րոպե։

Տեսանյութ։

(Visited 631 times, 1 visits today)