Տորթ՝ Գիշեր և ցերեկ

Ողջույն բոլորին! Այսօր մենք պատրաստելու ենք մեր մանկության հիշողությունից վերցրած գեղեցիկ և շատ համով մի բաղադրատոմս տորթ՝ Գիշեր և ցերեկ։ Այս խմորը ստացվում է շատ բարձր և փխրուն, փոքր ինչ քաղցրահամ, ունի սպիտակ նրբահամ կրեմ և գեղեցկացնում ենք նուրբ շոկոլադե սալիկներով։

Բաղադրատոմս—Խմոր՝

  • 3 ձու
  • 250 գ շաքարավազ
  • 300 գ մածուն կամ թթվասեր
  • 50 մլ բուսայուղ
  • 1 տուփ փխրեցուցիչ (2 թ/գ)
  • 1 տուփ վանիլա - 9գ / 2թ/գ
  • 300 գ մածուն
  • 300 գ ալյուր

2-րդ շերտը պատրաստել նույնությամբ +3 ճ/գ կակաո։

Կրեմ:

  • 300գ կարագ
  • 1 տուփ խտացրած կաթ
  • 1 տուփ վանիլա - 9գ
  • 100 գ սպիտակ շոկոլադ
  • 100գ շոկոլադե սալիկ զարդարման համար

Եփել 390 F —ի տակ կամ 200 C -ում, տարրայի չափսը 25,5 x 25,5 ի վրա, եփման ժամանակը 30 րոպե։ Բարի ախորժակ։ Ձեզ հետ էր S & A բաղադրատոմսը։

(Visited 288 times, 2 visits today)